Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ԵՊԲՀ. Իմ ուղին

ԵՊԲՀ. Իմ ուղին

Սկսելով մեր առաջին հարցազրույցը «Իմ ուղին» խորագրում՝ մենք նպատակ ունենք մեր ուսանողներին ներկայացնելու բժիշկների, ովքեր մեծ հաջողությունների են հասել իրենց մասնագիտական կյանքում: Կփորձենք ներկայացնել, թե ինչպես են նրանք սովորել, ինչ պայմաններում, ինչ որոշումների առաջ են կանգնած եղել և ինչպես են ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում: Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում «Իմ ուղին» խորագրի առաջին հյուրին՝ Միքայել Զախարի Նարիմանյանին, առաջին հերթին՝ որպես բժիշկ և հետո միայն՝ որպես ԵՊԲՀ ռեկտոր:

 

- Պարոն Նարիմանյան, գրեթե յուրաքանչյուր մարդ ընտրում է իր ապագա մասնագիտությունը տասնվեց տարեկան հասակում. ոմանց համար դա պատահական բնույթ է կրում, ոմանց համար լինում ի սկզբանե ընդունված հստակ որոշում: Ինչու՞ բժիշկ: Ո՞վ դեր ունեցավ ձեր ընտրության կայացման մեջ:

 

- Ես ծնվել եմ բժիշկների ընտանիքում, տատս և պապս բժիշկներ էին, այդ ավանդույթը շարունակել են նաև ծնողներս, այսինքն՝ ինքնըստինքյան ստացվել է այնպես, որ մանկուց գտնվել եմ բժշկությունով լի մթնոլորտում և ընտրության խնդիր, որպես այդպիսին, չեմ ունեցել: Ես կարծում եմ, որ եթե բժիշկների ընտանիքում ծնված երեխան չի ուզում բժիշկ դառնալ, ապա նա պետք է ունենա ցայտուն արտահայտված ցանկություն այլ մասնագիտության հանդեպ, որպեսզի զբաղվի դրանով: Մանկուց շատ եմ սիրել գեղարվեստը և, հինգ տարեկանից սկսած, բավականին երկար ժամանակ նկարել եմ, սակայն բժշկության հանդեպ սերն ավելի զորեղ գտնվեց: Ընտրության հարցում մեծ դեր խաղաց մեր տան գրադարանը: Լավ գրականության ընթերցանությունը հնարավորություն է տալիս շփվել այն տաղանդավոր և, ինչու չէ, նաև հանճարեղ մարդկանց հետ, այնպիսինների, ում հետ իրական կյանքում ծանոթանալու հնարավորություն չունես: Իսկ նրանց մտքերի հետ ծանոթանալով՝ մարդու մոտ ձևավորվում է աշխարհայացք, որը հսկայական դեր է խաղում նրա ընտրության մեջ: Մյուս մասնագիտությունը, որն ինձ շատ էր հրապուրում, ռեժիսուրան էր: Կինոն և թատրոնը ներխուժում են մարդու հոգի և շատ դեպքերում ճակատագրական որոշումների ոգեշնչման աղբյուր դառնում, ինչպես նաև դրանք մարդու մոտ ձևավորում են ճաշակ, որն ազդում է նրա ամբողջ կյանքի ընթացքի և որակի վրա:

 

- Ինչպե՞ս կայացավ ձեր նեղ մասնագիտական ընտրությունը: Ինչու՞ թոքաբանություն:

 

- Երբ արդեն ընտրում էի նեղ մասնագիտություն, այդ ժամանակ ունեի կասկածներ: Երեք հիմնական մասնագիտությունները, որոնց ուղղությամբ մտածում էի, թերապիան, էնդոկրինոլոգիան և նյարդաբանությունն էին. վերջինը մինչ այսօր էլ ինձ շատ է հետաքրքրում: 70-ականներին մեծ աղմուկ առաջացրեց իմունոլոգիան, և այն մասնագիտությունը, որն ամենից շատ պարունակում էր իր մեջ իմունոլոգիա, դա թոքաբանությունն էր: Դրանից ոգեշնչված էլ ընտրեցի հենց թոքաբանություն:

 

- Ինչու՞ ոչ վիրաբուժություն:

 

- Հայրս ԼՕՌ վիրաբույժ էր, և տեսնելով վիրաբույժի մասնագիտությունը, որը պահանջում է էքստրեմալ պայմաններում ծայրահեղ արագ ու ճիշտ որոշումներ կայացնել՝ հասկացա, որ դա չիԵՊԲՀ. Իմ ուղին համապատասխանում իմ հոգեֆիզիկային: Առհասարակ, վիրաբույժի և թերապևտի ինտելեկտը տարբերվում է, իսկ ինտելեկտը միջոց է, որով մարդը լուծում է կյանքում առաջացած խնդիրները: Ես ցանկացա լինել բուժող բժիշկ, այլ ոչ վիրահատող: Ինձ ավելի հոգեհարազատ է երկար մտածել, փնտրել լուծումներ, ավելի շատ պրպտալ գրքերի մեջ, կարդալ ու նորանոր գիտելիքներ ձեռք բերել:

 

- Ի՞նչ եք կարծում, մարդ ինչպե՞ս պետք է սովորի «Ճիշտ սովորել», ինչպե՞ս է այդ հատկանիշը ձևավորվում մարդու մեջ:

 

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Հաճախ հանդիպում ես մարդկանց, ովքեր ունեն բավականին ցածր առաջադիմություն, սակայն ցանկանում են սովորել, բայց միայն այն պատճառով, որ չգիտեն ինչպես դա անել, ընկնում են հուսահատության մեջ և հիասթափվում կրթությունից: Ի՞նչ անել: Ես կարծում եմ, որ մարդու սովորելու մշակույթը, առաջին հերթին, գալիս է ընտանիքից և դպրոցից: Նախ՝ մանկավարժը պետք է երեխային սովորեցնի ճիշտ սովորելու մշակույթը, իսկ մանկավարժ լինելն իրականում այդքան էլ հեշտ գործ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Իրականում, մեր դերը ուսանողին ճիշտ ուղղորդելն է…

 

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք «Մեդիկուս»-ի վերջին համարում:

Սկզբնաղբյուր. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Լուսանկարը. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ